Երկու ընկեր անապատում

Երկու ընկեր գնում էին անապատով: Մի անգամ նրանք կռվեցին և, նրանցից մեկը ապտակեց մյուսին: Վերջինս ցավ զգաց, բայց ոչինչ չասելով՝ գրեց ավազին. «Այսօր իմ ամենալավ ընկերը ապտակեց ինձ»:
Նրանք շարունակեցին ճանապարհը և գտան մի օազիս, որտեղ ցանկացան լողանալ: Նա, ով ստացել էր ապտակը, քիչ էր մնում խեղդվեր, բայց ընկերը փրկեց նրան: Երբ ուշքի եկավ նա քարին գրեց. «Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»:
Ընկերը, ով ապտակել էր և ընկերոջ կյանքն էր փրկել, հարցրեց մյուսին.
-Երբ ես քեզ նեղացրի, դու դա գրեցիր ավազին, իսկ հիմա գրում ես քարին, ինչու՞:
Ընկերը պատասխանեց.
-Երբ որևէ մեկը մեզ նեղացնում է, մենք դա պետք է գրենք ավազին, որպեսզի քամիները կարողանան մաքրել, բայց երբ ինչ-որ լավ բան են անում, մենք պետք է փորագրենք քարին, որպեսզի ոչ մի քամի այն չսրբի:
Սովորիր վիրավորանքները գրել ավազին, իսկ ուրախությունները փորագրիր քարին:

This entry was posted in Հայոց լեզու. Bookmark the permalink.

Leave a comment